Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:42 30-11-2021

ՊՆ զորամասերից մեկում անցկացվել են հրետանային վարժանքներ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Պաշտպանության նախարարության N զորամասի հրետանային ստորաբաժանումները անցկացրել են վարժանքներ։ Նշվում է նաև, որ վարժանքներն անցկացվել են զորամասի անձնակազմերի մարտավարամասնագիտական գիտելիքները կատարելագործելու և դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Ստուգվել են հրետանային դիվիզիոնը մարտական գործողությունների նախապատրաստելու և հարձակողական մարտ վարելու կարողությունները։

Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածության մակարդակը։