copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:03 30-11-2021

«Անիմաստ է». Պեսկովը՝ Դոնբասի հարցով եռակողմ գագաթնաժողով անցկացնելու Էրդողանի առաջարկին

Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Վլադիմիր Զելենսկու և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ Դոնբասի հարցով գագաթնաժողով անցկացնելու գաղափարն իմաստ չունի, քանի որ Մոսկվան հակամարտության կողմ չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ի թղթակիցը։

«Բանն այն է, որ Ռուսաստանը Դոնբասի հարցով հակամարտության կողմ չէ։ Խնդրի լուծման ուղիներ գտնելն անհնար է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով եռակողմ գագաթնաժողովի հնարավորության մասին հարցին։

Պեսկովի խոսքով՝ հակամարտության կողմերն են Կիևը և ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները։