copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:25 30-11-2021

Ադրբեջանի ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 14 մարդ

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության (ՊՍԾ) ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով ուսումնական թռիչքի ժամանակ զոհվել է 14 մարդ, ևս երկուսը վիրավորվել են։

Ադրբեջանական գերատեսչության տեղեկատվությամբ՝ 14 մահացածներից 13-ը սպաներ են, վիրավորներից երկուսը նույնպես սպաներ են։

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 10:40-ի սահմաններում, Խիզի շրջանի «Գարագեյբաթ» օդանավակայանում ուսումնական թռիչքների ժամանակ։ Ներկայում Պետական ​​սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը անցկացնում են միջադեպի պատճառների համատեղ հետաքննություն։

Ամենից շատ դիտված