Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:33 30-11-2021

Բրիտանուհին 18 տարվա մեջ միայն մեկ բառ է արտաբերել՝ հազվագյուտ հիվանդության պատճառով

Անգլիայից մի աղջիկ 18 տարվա մեջ միայն մեկ բառ է արտաբերել՝ հազվագյուտ հիվանդության պատճառով, գրում է Mirror-ը։

Մելիսա Մակքոմասին ախտորոշել են Անգելմանի համախտանիշ հիվանդությամբ, երբ նա երեք տարեկան էր։ Դա հազվագյուտ նյարդաբանական հիվանդություն է, որն առաջացնում է զարգացման կանգ, խոսքի բացակայություն, շարժման ու հավասարակշռության հետ կապված խնդիրներ:

«Նա չէր կարողանում նույնիսկ ուտել, անընդհատ լաց էր լինում։ Ես նրան տարա բժիշկների մոտ, բայց նրանցից ոչ մեկին դա չէր անհանգստացնում»,- դժգոհում է Քեթրինը՝ Մելիսայի մայրը։

Մայրիկի խոսքով՝ ախտորոշումն ազդում է դստեր կյանքի բոլոր ասպեկտների վրա՝ նա չի կարողանում խոսել, ունի էպիլեպսիա, վատ է քնում։ Մելիսան միայն մեկ անգամ ասել է «մայրիկ» 14 տարեկանում, բայց չնայած հիվանդությանը, նա փորձում է չվհատվել և միշտ ժպտում է։

«Նա կարծես զինվոր լինի և իր խնդիրներին թույլ չի տալիս խանգարել իրեն ամեն օր զարմանալի բաներ անելու», - մեկնաբանել է կինը:

Քեթրինը նշել է, որ Մելիսայի հիվանդությունն անբուժելի է, սակայն ախտանշանները կարելի է մեղմել ֆիզիոթերապիայի միջոցով։ Աղջիկն ունի նաև պլանշետ, որով նա «խոսում է»։