Երևան +10°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:35 30-11-2021

Հանձնաժողովը մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Սակայն օրենքի նախագիծը չի ստացել դրական եզրակացություն:

Թովմասյանն առաջարկում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում:

Գործադիրն առաջարկել էր անփոփոխ թողնել գործող օրենքի համապատասխան հոդվածը: Կառավարությունը նույնպես բացասական եզրակացություն էր տվել:

Հարակից զեկուցող հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ նախագծով խախտվում է հիվանդ հաճախորդների սպասարկման հավասարության սկզբունքը:

Ամենից շատ դիտված