copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:57 30-11-2021

Գուչիի ընտանիքը քննադատել է Ռիդլի Սքոթի «Gucci-ի տունը» ֆիլմը

Ձեռնարկատեր Ալդո Գուչիի ժառանգները քննադատել են Ռիդլի Սքոթի՝ էկրան բարձրացած «Gucci-ի տունը» ֆիլմը, գրում է Variety-ն՝ հղում անելով իտալական ASNA լրատվական գործակալությանը։

Գործակալությունը հրապարակել է ժառանգների բաց նամակը, որոնց դուր չի եկել, թե ինչպես է ֆիլմում ներկայացվել Ալդո Գուչին, որին մարմնավորում է Ալ Պաչինոն։ «Ընտանիքին ներկայացրել են որպես անզգա և տգետ ավազակների»,- գանգատվում է ընտանիքը նամակում։

Ֆիլմի սյուժեի կենտրոնում է հայտնվել պատվերով սպանությունը, որը կազմակերպել է Պատրիցիա Ռեջանին (Լեդի Գագա), որը վարձել է վարձու մարդասպանի՝ Մաուրիցիո Գուչիին (Ադամ Դրայվեր) սպանության համար։ Ժառանգների խոսքով՝ արտադրողները չեն խորհրդակցել ընտանիքի հետ և վնաս են հասցրել Gucci ապրանքանիշի իմիջին։

«Դա մարդկայնորեն ցավալի է և վիրավորական ժառանգության համար, որի վրա այսօր հենված է ապրանքանիշը»,- վստահ են նրանք:

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է նոյեմբերի 24-ին: