copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:57 30-11-2021

Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ

Թուրքիայում դատարանի որոշմամբ ձերբակալվել է ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA Partisi) կուսակցության հիմնադիր անդամ Մեթին Գյուրջանը՝ «քաղաքական և ռազմական լրտեսության» մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության նախագահ, Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Ալի Բաբաջանը այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Մեթին Գյուրջանը վերլուծաբան է, որն աշխատում է բաց աղբյուրների հետ։ Բաբաջանը պնդել է, որ Գյուրջանը պետական աշխատող չէ, ուստի հասանելիություն չունի պետական գաղտնի տեղեկություններին։

Հայտնի է, որ ընդդիմադիր գործիչը ձերբակալվել է 2020 թվականին հարուցված մի գործի հետաքննության շրջանակում։