Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:17 30-11-2021

Ադրբեջանը Վրաստան է վերադարձրել 89,6 տոննա վարակված կարտոֆիլ

Ադրբեջանը Վրաստան է վերադարձրել 89,6 տոննա վարակված կարտոֆիլ, հայտնում է Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությունը։

Գործակալության տեսուչների կողմից ZE-DENT ՍՊԸ իրավաբանական անձի կողմից ներմուծված կարտոֆիլի խմբաքանակի ստուգման ընթացքում վերցվել են նմուշներ։ Սննդամթերքի անվտանգության ինստիտուտի լաբորատորիայում անցկացված արտադրանքի անալիզը պարզել է դրանում վնասատուի՝ կարտոֆիլի նեմատոդի (Ditylenchus destructor Thor) առկայություն։