copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:55 30-11-2021

Հայտնի «Մոցարտկուգել» կոնֆետներ արտադրողը սնանկացել է համավարակի պատճառով

Ավստրիական հայտնի Mozartkugel կոնֆետների խոշորագույն արտադրողներից Salzburg Schokolade ընկերությունն իրեն սնանկ է հայտարարել՝ համավարակի և Ավստրիայում զբոսաշրջիկների բացակայության պատճառով: Այս մասին հաղորդել է APA գործակալությունը՝ ընկերության ղեկավարությանը հղումով։

Ընկերությունը 2020թ.-ի համավարակի պատճառով մեծ վնասներ է կրել, ասել է ընկերության տնօրենը։ Զբոսաշրջիկների թվի, ծննդյան տոնակատարությունների ու հարսանիքների կտրուկ նվազման պատճառով ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչը հանգեցրել է վաճառքի ծավալների զգալի կրճատման։ Բացի այդ, Վիեննայում և Զալցբուրգում հրուշակեղենի խանութները շաբաթներ շարունակ փակ են մնացել զբոսաշրջիկների բացակայության պատճառով, գրում է գործակալությունը։

Արտադրողը չի կարողացել նաև իր աշխատակիցներին վճարել նոյեմբեր ամսվա աշխատավարձը և Սուրբ Ծննդյան պարգրավճարը. «Լրացուցիչ պատճառներ էին նաև լոքդաունը, հումքի, էներգիայի, լոգիստիկ ծառայությունների, փաթեթավորման նյութերի գների կտրուկ աճը»,- ասվում է տնօրենի հայտարարության մեջ։

Ընկերությունը ստեղծվել է 1897թ.-ին, Զալցբուրգում՝ Rajsigl քաղցրավենիքի ֆաբրիկա անվանումով, իսկ 1956թ.-ին տեղափոխվել է Գրյոդիգ մունիցիպալիտետ:

Ամենից շատ դիտված