Երևան +11°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:20 30-11-2021

Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վարչապետները Բրյուսելում կհանդիպեն ԵՄ ղեկավարության հետ

Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլին, Դենիս Շմիգալը և Նատալյա Գավրիլիցան այսօր Բրյուսելում բանակցություններ կվարեն «ասոցացված եռյակի» ձևաչափով։

Ինչպես հաղորդում է Մոլդովայի կառավարության մամուլի ծառայությունը, «կքննարկվեն պետությունների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման հնարավորությունները, Եվրամիության հետ երկխոսության խթանումը և եվրոպական օրակարգում գրանցված ձեռքբերումները»։

«Այնուհետև Ասոցացված եռյակի երկրների վարչապետները կհանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։