Երևան +16°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:04 30-11-2021

Էփշտեյնի սիրուհին մեղադրվում է անչափահաս զոհերին գայթակղելու մեջ

Ձեռնարկատիրուհի Գիսլեյն Մաքսվելը, հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի նախկին սիրուհին և ենթադրյալ հանցակիցը, մեղադրվում է անչափահասներին սեռական շահագործման մեջ ներգրավելու մեջ, գրում է MarketWatch-ը։

Դատախազի խոսքով, Մաքսվելն ի սկզբանե եղել է Էփշտեյնի հանցակիցը և երկար տարիներ կազմակերպել է աղջիկների հանդիպումները միլիարդատիրոջ և, հնարավոր է նաև այլ տղամարդկանց հետ։

Մեղադրող կողմը նաև հայտարարել է, որ Մաքսվելը ներգրավված է եղել Էփշտեյնի կյանքի բոլոր ասպեկտներում և դե ֆակտո եղել է նրա տան տիրուհին։ Սիրային հարաբերությունների ավարտից հետո նրանք «լավագույն ընկերներ» են մնացել:

Մաքսվելը ձերբակալվել է 2020թ.-ի հուլիսին։ Բոլոր կետերով նրան մինչև 40 տարվա ազատազրկում է սպառնում։