copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:42 30-11-2021

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Պետական ​​սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռը կործանվել է այսօր առավոտյան՝ ուսումնական թռիչքներ կատարելիս, Խիզի շրջանում տեղակայված Գարահեյբաթ ավիաբազայում:

Տեղեկությունը հաստատել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն ու գլխավոր դատախազությունը։ Կան զոհեր և տուժածներ: