Երևան +13°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:27 30-11-2021

Չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել․ ՊՆ նախարարի տեղակալ

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը պնդում է` վերջին ամիսների ռազմական միջադեպերի ժամանակ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձ չի տվել:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե արդյոք եղե՞լ է չկրակելու հրաման:

«Վստահաբար կարող եմ պնդել չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել»,- ընդգծել է նախարարի տեղակալը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանն Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ չրակելու մասին հրաման տվողը պետական դավաճան է։

Ամենից շատ դիտված