copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:58 30-11-2021

Moderna-ն հայտարարել է, որ «օմիկրոն» շտամը կնվազեցնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակող-արտադրող Moderna ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելը հայտարարել է, որ «օմիկրոն»-ը կնվազեցնի գոյություն ունեցող կորոնավիրուսային պատվաստանյութերի արդյունավետությունը, ուստի պետք է նորերը ստեղծվեն, հաղորդում է Financial Times-ը:

«Կարծում եմ, նման իրականություն չկա, որտեղ (արդյունավետությունը) կլինի նույն մակարդակի վրա «...», ինչպես «դելտայի» դեպքում «...» Կարծում եմ, (արդյունավետության) զգալի անկում կլինի: Ես պարզապես չգիտեմ, թե որքան (ուժեղ կլինի), քանի որ պետք է սպասենք տվյալներին: Բայց բոլոր գիտնականները, որոնց հետ ես զրուցել եմ... կարծում են, որ «լավ չի լինի»,- ասել է Բանսելը:

Նա պարզաբանել է, որ «օմիկրոն» շտամի առաջացմանը հանգեցնող մուտացիաների ազդեցությունը կստիպի նոր պայմաններին հարմարեցված կորոնավիրուսային պատվաստանյութեր ստեղծել։

Ամենից շատ դիտված