Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:24 30-11-2021

Երևանում 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային

Երևանում` Գարեգին Նժդեհի հրապարակում, 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Ժամը 21։55-ի սահմանում ոստիկանության Շենգավիթի բաժինը «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի ձախ նստատեղի ծակած-կտրած վերքով:

Ոստիկանները պարզել են, որ տուժածը Շիրակի մարզի բնակիչ, 21-ամյա Արման Մ.-ն է, որը ժամը 21:10-ի սահմանում Բագրատունյաց պողոտայում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ, վիճել է Երևանի բնակիչ, 15-ամյա Գրիգոր Գ.-ի հետ։ Վեճի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Արման Մ.-ին:

Շենգավիթի ոստիկաններն անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում Գրիգոր Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կայքի տեղեկություններով՝ պատանին տուժածի նախկին կնոջ եղբայրն է: