Երևան +14°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:40 30-11-2021

Շուշիի շրջանում վերականգնվել են շուրջ 20 կմ էլեկտրահաղորդման գծեր

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները արձագանքել են Շուշիի շրջանի վարչակազմի դիմումին և ապահովել են անվտանգությունը էլեկտրահաղորդման գծերի վերականգնման ժամանակ, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում իրականացվում են էլեկտրահաղորդման գծերի վերականգնման անվտանգության ապահովման միջոցառումներ: Էլեկտրահաղորդման գծի տվյալ հատվածն անցնում է կողմերի սահմանազատման գծի երկայնքով, ուստի վարչակազմը դիմել է մեր հրամանատարությանը՝ վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդրանքով: Այս փուլում վերականգնվել են շուրջ 20 կմ էլեկտրահաղորդման գծեր, ինչպես նաև գիշերային ժամերին ավելի անվտանգ երթևեկության համար միացված են ճանապարհային լուսավորության ավելի քան 150 լապտերային սյուներ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիիչ Դանիլ Նիկիտինը։

Լեռնային Ղարաբաղի շրջաններում անվտանգության ապահովման խնդիրների կատարման համար կազմվում է ժամանակացույց, որի համաձայն խաղաղապահները մշակում են հայցերը, որոնք ստացվել են Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունարանի միջոցով:

Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի մասնագետները տարածաշրջանում անվտանգության ապահովման տարբեր խնդիրներ են կատարում, այդ թվում՝ ապահովում են քաղաքացիական անձանց անվտանգությունը գյուղատնտեսական, ինժեներական և կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև ուխտավորների անվտանգությունը՝ սահմանազատման գծի մոտակայքում գտնվող վանական համալիրներ այցելելու ընթացքում:

Ձեզ գուցե հետաքրքրի