copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:25 30-11-2021

Ավստրիայում մինչև 7200 եվրո տուգանք կսահմանվի պատվաստումներից հրաժարվելու համար

Ավստրիայում մինչև 7.200 եվրո տուգանք և ազատազրկում կսահմանվի պատվաստումներից հրաժարվելու համար, հաղորդում է Die Presse-ը՝ հղում անելով երկրի իշխանությունների կողմից մշակվող համապատասխան օրինագծի նախնական տարբերակին։

Պարբերականի տվյալներով, պարտադիր պատվաստումը կտարածվի Ավստրիայի բոլոր բնակիչների վրա՝ որոշ բացառություններով։ Նրանք, ովքեր կանտեսեն պատվաստման վերաբերյալ պաշտոնական ծանուցումները, կտուգանվեն 3.600-7.200 եվրոյով կամ կդատապարտվեն չորս ամսվա ազատազրկման:

Երկրում նոր կանոնները կներդրվեն 2022 թվականի փետրվարից։ Պարտադիր պատվաստումից կկարողանան խուսափել միայն նրանք, ովքեր չեն կարող պատվաստվել առանց կյանքի կամ առողջության համար վտանգի, ինչպես նաև հղի կանայք և մինչև 12 տարեկան երեխաները։