copy image url
Ավելին 2 տարի առաջ - 20:03 30-11-2021

Հայտնի է արյան ճնշումը կարգավորող լավագույն մթերքը

Գոյություն ունի մեկ էժան և համեղ բանջարեղեն, որը կարող է օգնել նվազեցնել արյան ճնշումը, հայտնում է Daily Express-ը: Խոսքը ճակնդեղի մասին է։ «Այս վառ կարմիր, պարզ բանջարեղենը որքան ունիվերսալ է, նույնքան էլ՝ սննդարար», - ասվում է նյութում:

Ընդգծվում է, որ ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար, քանի որ հարուստ է նիտրատներով, որոնք հանգստացնում են արյունատար անոթները և նվազեցնում արյան ճնշումը։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ճակնդեղի հյութը և այն ավելացնել տարբեր ուտեստների մեջ։ Ավելին, ավելի լավ է այն չենթարկել ջերմային մշակման, քանի որ ճակնդեղի օգտակար միկրոտարրերը բարձր ջերմաստիճանի դեպքում կորցնում են իրենց օգտակար հատկությունները։

Նշվում է, որ ամենաշատ նիտրատները հանդիպում են հում ճակնդեղի մեջ։