Երևան +19°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:07 30-11-2021

Գինցբուրգը խոստացել է «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութ մշակել 10 օրում

COVID-19-ի «օմիկրոն» շտամի դեմ նոր պատվաստանյութի մշակումն ու ստեղծումը կտևի ոչ ավելի, քան 10 օր։ Այս մասին ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

Գինցբուրգն ընդգծել է, որ նոր պատվաստանյութի ստացման փորձարարական աշխատանքները կտևեն ոչ ավելի, քան տաս օր, և որոշ ժամանակ կպահանջվի պատվաստանյութի անվտանգության և իմունոգենության վերաբերյալ թույլտվություններ և ապացույցներ հավաքելու համար:

Գամալեայի կենտրոնի տնօրենի խոսքով, սովորաբար բոլոր փաստաթղթերի հավաքագրումն իրականացվում է 2-2.5 ամսվա ընթացքում, սակայն ստեղծված իրավիճակում ՌԴ առողջապահության նախարարությունը կարող է կրճատել ժամկետը, ուստի դա կարող է տևել 45, առավելագույնը՝ 50 օր։