Երևան +22°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:40 29-11-2021

Ի՞նչ է սպասվում վաղը Ազգային ժողովում

Վաղը Ազգային ժողովում հագեցած օր է. տեղի են ունենալու մի շարք մշտական հանձնաժողովների նիստեր։ Իհարկե, դրանցով երկրում առանձնապես կարևոր փոփոխություններ տեղի չեն ունենալու, բայց տպավորություն են ստեղծում, թե խորհրդարանն ակտիվ աշխատում է։

Առավոտյան ժամը 10:00-ին կանցկացվի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որի օրակարգը բավականին հագեցած է։ Օրինակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը զեկուցելու է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ հարցը, որը հեղինակել են իրենց խմբակցության պատգամավորները։ Հետո նախագծեր ունեն զեկուցելու Կառավարության մաս կազմող տարբեր գերատեսչություններ, նաև ոստիկանությունը։

Ժամը 11:00-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն է կայանալու, որի ընթացքում նորից կքննարկվի հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու հարցը։ Ու հերթական անգամ, ըստ ամենայնի, «Հայաստան» խմբակցությունից ներկայացված Արթուր Ղազինյանը չի ընտրվի։ Բայց օրակարգն այսքանով չի սահմանափակվի։ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը կզեկուցի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, իսկ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը։

Ժամը 14:00-ին տեղի կունենա ԱԺ ամենաերկար անվանումով հանձնաժողովի՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգում ՔՊ-ականների հեղինակած ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցի երկրորդ ընթերցումն է։ Այս նախագիծը արժանացավ ԶԼՄ ներկայացուցիչների կոշտ քննադատությանը, սակայն իշխանություններն այդպես էլ հետ չկանգնեցին իրենց դավադիր նպատակներից։ Վաղը այն երկրորդ ընթերցմամբ կընդունեն՝ դրան հարակից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, և Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցերը՝ ևս։

Վաղը ժամը 10:00-ին նիստ կգումարի նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգն ամենահագեցածն է։ Օրակարգում ընդգրկված նախագծերի մեծ մասը Կառավարության հեղինակածներն են՝ Կադաստրի կոմիտեի, Պետգույքի կառավարման կոմիտեի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, նաև Պետեկամուտների կոմիտեի կողմից։ Մի նախագիծ էլ «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանն ունի զեկուցելու՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։

Ժամը 12:00-ին էլ կգումարվի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Այստեղ ընդամենը երեք հարց է ընդգրկված օրակարգում, երեքն էլ Կառավարության կողմից․ մեկը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի, մյուս երկուսը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան