copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:47 29-11-2021

Եգիպտոսում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով վարակվելու առաջին դեպքը

Կահիրեի միջազգային օդանավակայանի ներկայացուցիչները հայտնել են, որ Եգիպտոսում հայտնաբերվել է նոր «Օմիկրոն» կորոնավիրուսային շտամով վարակման առաջին դեպքը։

««Օմիկրոն» շտամով վարակված Եգիպտոսի քաղաքացին ժամանել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից Եթովպիայով»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։


Նա նշել է, որ վարակված տղամարդն այս պահին գտնվում է Կահիրեի կարանտինային հիվանդանոցներից մեկում։

Հիշեցնենք, որ Եգիպտոսի իշխանությունները նախօրեին հայտարարել էին, որ երկրում ՀԱՀ-ում հայտնաբերված նոր շտամով վարակման ոչ մի դեպք չկա: Միևնույն ժամանակ, բոլոր օդանավակայաններում ներդրվել է COVID-ի էքսպրես թեստավորում ոչ միայն այս երկրից ժամանողների համար, այլև Լեսոտոյից, Բոտսվանայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Նամիբիայից և Էսվատինիից: Անմիջապես ՀԱՀ-ի հետ օդային հաղորդակցությունը դադարեցվել է։