Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:14 29-11-2021

ԵԽ-ն եռամսյա նիստով կքննարկի ՄԻԵԴ-ի վճիռների և որոշումների կատարումը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը կանցկացնի իր եռամսյակային նիստը՝ քննարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների կատարումը:

Մանրամասն քննության համար առաջարկված գործերը վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Բոսնիա և Հերցեգովինային, Բուլղարիային, Խորվաթիային, Ֆինլանդիային, Ֆրանսիային, Վրաստանին, Հունգարիային, Իտալիային, Լիտվային, Հյուսիսային Մակեդոնիային, Լեհաստանին, Մոլդովային, Ռումինիային, Ռուսաստանի Դաշնությանը, Թուրքիային, Ուկրաինային և Միացյալ Թագավորությանը։

Նիստի ընթացքում Նախարարների կոմիտեի կողմից ընդունված որոշումները կհրապարակվեն ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պարտադիր են անդամ պետությունների համար:

Նախարարների կոմիտեն վերահսկում է վճիռների կատարումը՝ հիմնվելով ազգային իշխանությունների, դիմողների, ՀԿ-ների, Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների (ՄԻԻԻ) և այլ շահագրգիռ կողմերի տրամադրած տեղեկատվության վրա:

Ամենից շատ դիտված

00:10 Առեղծվածային դեպք՝ Նորատուսի գերեզմաններում. պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ. shamshyan.com
15:50 Իրավիճակը Ոսկեպարում և Կիրանցում․ ՈւՂԻՂ
19:55 Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը․ ՈւՂԻՂ
19:22 Լարված իրավիճակ՝ Տավուշում. քաղաքացիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը. ՈւՂԻՂ
17:30 Հայաստանը փորձում է ձերբազատվել «Զանգեզուրի միջանցք»-ից․ դա անհնար է․ Ալիև
19:41 Ձեզ զգուշացնում եմ, չեմ թողնելու, որ այստեղ ճանապարհ փակվի․ ոստիկանը՝ Բագրատ Սրբազանին
08:42 Հարյուրավոր ոստիկաններ ու ավտոբուսով բերվող «հատուկ» աջակիցներ․ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ
16:15 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
00:00 Շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել․ գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցում է․ Բագրատ Սրբազան
08:07 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ Հրապարակ