Երևան +13°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:18 29-11-2021

Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ։

Նախարարը նախ խորհրդակցություն է անցկացրել «Երևան ՋԷԿ»-ի աշխատակազմի հետ, քննարկել ընթացիկ հարցեր, ծանոթացել խնդիրներին, ապա «Երևան ՋԷԿ»-ի տնօրեն Արսեն Գրիգորյանի և ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՋԷԿ-ի տարածքում։

«Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված արտադրության լիցենզիայի շրջանակներում արտադրում է էլեկտրական և ջերմային էներգիա և, շուկայի կանոնների համաձայն, մեծածախ շուկայում այն վաճառում ու արտահանում:

ՀՇԳՑ էներգաբլոկը կառուցվել է 2010թ.` համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորմամբ: Կառուցված է ժամանակակից տեխնոլոգիայով և, գործող էլեկտրակայանների համեմատ, ունի էլեկտրական և ջերմային էներգիաների բացթողնման վրա վառելիքի տեսակարար ծախսերի ցածր մեծություն, բարձր օգտակար գործողության գործակից, միավոր արտադրանքի համար շրջապատող միջավայր արտանետումների ցածր ցուցանիշներ:

ՀՇԳՑ էներգաբլոկում որպես վառելիք օգտագործվում է բնական գազ: ՀՇԳՑ էլեկտրակայանի դրվածքային ընդհանուր հզորությունը 233,6 ՄՎտ է: Համալրված աշխատողների թվաքանակը՝ 186 մարդ: