copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:59 29-11-2021

ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել պաշտոնական Բաքվին

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել պաշտոնական Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ից Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողների վերաբերյալ։

Գերեվարված զինվորներից մեկին Ադրբեջանը օրեր առաջ էր վերադարձրել։ Հայկական կողմը կասկածներ ունի, որ արյունալի մարտերից հետո ևս 31 զինծառայող ադրբեջանական գերության մեջ է։

Ստրասբուրգ դիմումներ ուղարկել էին ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը։ Նրանք խնդրել էին հրատապ միջոցներ կիրառել՝ տեղեկատվություն խնդրելով ադրբեջանական զինուժի կողմից օրերս գերեվարվածների մասին։