copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:32 29-11-2021

Կամքի դրսևորման ու համախմբման կոչեր. «Զարթոնք»-ի հանրահավաքը Հանրապետության հրապարակում

«Զարթոնք» և «5165» կուսակցությունների նախաձեռնած «Ազատագրում» շարժումը պայքարի նոր փուլում է։ Ինչպես առավոտյան «5165» կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ այսօրվանից սկսելու են առանձին պայքարը։

Հանրահավաքին «Զարթոնք»-ի ղեկավար կազմը տեղեկացրեց, որ շարունակում են պայքարը դեմարկացիայի ու դելիմիտացիայի հակահայկական ծրագրի դեմ։ Շարժման մասնակիցները օրեր շարունակ պահանջում են հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Մինչ հանրահավաքի սկսվելը, լրագրողների հետ ճեպազրույցում Փաստաբանական պալատի նախկին նախագահ, շարժման նախաձեռնողներից Արա Զոհրաբյանն ասաց, թե ինչու այլևս «5165»-ի հետ միասին չեն շարունակելու պայքարը. «Այս օրերի ընթացքում մեզ հետ հավասար պայքարելու համար «5165» շարժման անդամներին ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ միասին անցանք պայքարի ուղի, ճանաչեցինք նաև շատ տաղանդավոր մարդկանց։ Սա պառակտում կամ բաժանում չէ, այս պահից սկսած իրենք իրենց ծրագիրն էր ներկայացնում, մենք՝ մեր։ Բնական է, որ մենք գործում ենք մեկ ընդհանուր նպատակով։ Որևէ տարաձայնություններ չեն եղել իրենց հետ, որ պառակտման հարց առաջանա։ Ապակենտրոն գործողություն է սա, նպատակը նույնն է, քանի որ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականը։ Նպատակն ու պահանջները նույնն են, սակայն մենք ընտրեցինք պայքարի այլ տարբերակ։ Փոխանակ մենք հիմա մտածենք՝ մեր երկրի առջև ծառացած խնդիրները ոնց լուծենք, այլ բաների մասին ենք մտածում։ Բնականաբար, մենք ուզում ենք զինել առաջնագիծը»,- ասաց նա։

Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին կրկին անդրադարձ կատարվեց, որը, ըստ շարժման անդամների՝ շատ անբովանդակային էր։ Նրանք նշեցին, որ շատ մարդիկ կան, որ ասում են՝ ժողովուրդը չի համախմբվում, բայց ժողովուրդը վստահության խնդիր ունի։

Իսկ լրագրող, շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը լրագրողների հետ զրույցում կրկին նշեց, թե որն է «5165»-ի հետ պայքարի ուղին այլևս չշարունակելու պատճառը։ «Որևէ պառակտում չկա, իսկ ընդհանրապես քաղաքական շարժում կամ նմանատիպ բան սկսելու համար պետք չէ ի սկզբանե բացել բոլոր խաղաքարտերը, մենք առաջ ենք քաշում երեք հիմնական պահանջներ, որոնք չիրականացնելու դեպքում պահանջել ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որից հետո դրան ավելացավ, ի սկզբանե չնախատեսված, նախագահի հրաժարականը, որովհետև մենք սպասում էինք նրա դիրքորոշմանը, սակայն չկատարեց սահմանադրական պարտքը նախագահի լիազորությունների շրջանակներում, ինչի հետևանքով առաջացավ ցանկություն ավելացնելու նախագահի հրաժարականի պահանջը ևս»,- ասաց նա։

Արա Զոհրաբյանը, որպես հանրահավաքի բացման խոսք, նշեց. «Պատերազմի անկանխատեսելիությունը հաղթանակի կամքի մեջ է, այստեղ շատ կարևոր է ունենալ հաղթանակի կամք, մեր բանակի կամազրկման ակտը ստորագրել են նոյեմբերի իննին, իսկ մենք ունեինք երեք նպատակ, որի շուրջ էլ հավաքվել էինք։

Նա նաև նշեց, որ ժողովրդի իրավունքները պետք է պաշտպանվեն, բայց իշխանության ներկայացուցիչների կողմից դա չկա, այդ պաշտպանությունը չկա, դրա համար պետք է դեմոնտաժ արվեն այս իշխանությունները։ Իսկ իրենք չունեն այն մեծամտությունը, որ ասեն՝ «միացեք մեզ»։ «Մենք այդ կշիռը չունենք, ժողովուրդը չի վստահում որևէ մեկին, և հեղափոխական իրադարձություններն էլ հերիք են, որ քսան տարի չվստահեն ոչ մեկին։ Քաղաքական դաշտում էլ չկա մի ուժ, որ կարողանա խորտակվող նավը փրկել, հետո ավելի դժվար է լինելու»,- եզրափակեց նա։

Համախմբման կոչերով հանդես եկավ Վազգեն Պետրոսյանը, որը խոսեց միացման, քաղաքական պայքարի ու աշխատանքի տրամաբանության մասին։

«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ՀՀ-ն դարձել է մանրադրամ, խաղաքարտ, որի հետ բոլորը խաղում են, ու եթե մենք դա չհասկանանք՝ հետո ավելի վատ է լինելու, քանի որ մենք թուրքական վիլայեթ չենք դառնալու։ Մենք, որպես ազգ, պետք է հասկանանք մի քանի սկզբունքներ։ Հայրենիքը վաճառքի առարկա չէ, ու այն ֆեյքերին փողոցներում սատկացնելու ենք։ Բոլոր քաղաքական ուժերը, որոնք մտածում են, որ կարող են այս իրավիճակից երկիրը դուրս բերել, թող միանան մեզ։ Թուրքի ջրաղացին ջուր չենք լցնելու, հայը մեղու է, որը ոչնչից ստանում է մեղր։ Հայը ստեղծող է։ Մենք խաղաղասեր ենք»,- եզրափակեց նա։

«Քաղաքական պայքարը մի երևույթ է, որը տարբեր ելևէջումներ է ունենում, կան մարդիկ, որոնք մեր կորիզն են, որոնք այստեղ կանգնած են»,- հավելեց Նաիրի Հոխիկյանը։

Հանրահավաքին ներկա էին ինչպես որդեկորույս, այնպես էլ զինվորի մայրեր, նրանցից շատերը պայքարի այդ տարբերակն են նախընտրել իրենց ձայնը լսելի դարձնելու համար։

«Որդուս տարիքի երեխաներ այլևս չկան միայն նրա համար, որ մենք լինենք այս սուրբ հողում։ Ուզում եք էլի՞ չարագույժ ցուցակներում ձեր որդիների անունները փնտրեք։ Մենք պետք է համաձայն չլինենք նրա հետ, ինչը կատարվում է մեր շուրջը»,- ասաց ժամկետային զինծառայողի մայրը, որի որդին պատերազմի օրերին գտնվել է առաջնագծում։

Քաղաքական վերկուսակցական պայքարը՝ ինչպես նշում են շարժման մասնակիցներն ու նախաձեռնողները, կարողացել է դառնալ համախմբման շարժում, իսկ երկիրը ազգային հիմքերի վրա պահելու ու հաղթական նավահանգստին հասցնելու համար դեռ շարունակական բնույթ կկրեն հանրահավաքները։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
14:40 Որ արցախցին է հրաժարվել 50 հազարի օգնությունից․ Նիկոլ Փաշինյանի ծուղակը
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
15:30 Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև