copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:28 29-11-2021

Վրաստանում առցանց խաղատանը կարգելեն խաղալ սոցիալապես անապահովներին և պաշտոնյաներին

Վրաստանի գրեթե մեկ միլիոն քաղաքացիների կարգելեն խաղալ առցանց խաղատանը: Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մենք մանրամասն ցուցակ ենք կազմել, թե ում են վերաբերելու նշյալ սահմանափակումները։ Դրանք են՝ սոցիալապես անապահով մարդիկ, ովքեր պետությունից են ստանում օգնություն, քաղծառայողները, անձինք, ովքեր դիմում են եկամուտների ծառայություն՝ ինքնասահմանափակման մեխանիզմ կիրառելու պահանջով: Ինչպես նաև այն անձինք, ովքեր կհայտնվեն, այսպես կոչված, «սև ցուցակում»՝ դատարանի որոշման հիման վրա, ընտանիքի անդամների պահանջով։ Այն մարդկանց շրջանակը, որոնց համար կսահմանափակվի մոլախաղերին հասանելիությունը, ընդհանուր առմամբ կկազմի մինչև 1 միլիոն չափահաս անձ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: