Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:08 29-11-2021

Արցախում զբոսարջության զարգացման համար կտրամադրվի 33․5 միլիոն դրամ

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են Վահրամ Բալայանը և Արթուր Հարությունյանը։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված արտաքին քաղաքական գործունեության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերը։

Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ներկայացնելով գերատեսչության պահպանման ծախսերը, նշել է, որ 2022թ․ բյուջեով նախատեսվում է 880 միլիոն 750 հազար 800 դրամ, որը 2021թ․ համեմատ արվել է 12 միլիոն 457 հազար 600 դրամով, ինչը պայմանավորված է պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ և պետծառայողի աշխատավարձի պաշտոնային դրույքաչափի բնականոն աճով։ Օտարերկրյա պետություններում ԱՀ մշտական ներկայացուցչությունների ծախսերը 2022թ. համար նախատեսվում է 580 միլիոն 237 հազար 300 դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 23 միլիոն 44 հազար 300 դրամի չափով՝ պայմանավորված արժույթների փոխարժեքների իջեցմամբ:Նախարարը նաև պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին անվտանգությանը, Արցախի կարգավիճակին, արտաքին քաղաքականությանը, ԱՀ մշտական ներկայացուցչությունների գործունեությանը, առկա մարտահրավերներին, տեղեկատվական դաշտի ընդլայնմանը։

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, ներկայացնելով գալիք տարվա զբոսաշրջության ծախսերը, նշել է, որ զբոսաշրջության զարգացման ծրագրով նախատեսվում է բյուջեից հատկացնել 33 միլիոն 500 հազ դրամ՝ նախորդ տարվա 10,0 միլիոնի համեմատ: Ըստ նախարարի՝ զբոսաշրջության ծրագրի ծախսերը ուղղվելու են ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավման ու մարքեթինգի խթանման միջոցառումներին։ Արմեն Թովմասյանը կարևորել է «Ճանապարհ թրեյլ» նախագծի շրջանակներում նոր քայլուղիների ստեղծումը, «Տուրիստ բուս» ծրագրի վերագործարկումը։ Նախարարը պատասխանել է պատգամավորների՝ ներքին տուրիզմի զարգացմանը, զբոսաշրջային կոնկրետ երթուղիների ձևավորմանն ու դրանց անվտանգային ապահովվածությանը վերաբերող հարցերին։

ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արթուր Ներսիսյանն առանձնացրել է ոլորտի ծախսային հիմնական ուղղությունները․ «Ձայն արդարություն» ռադիոկայանի պահպանման համար նախատեսվում է ուղղել 10 միլին 841 հազ 200 դրամ, ԱՀ հեռուստառադիոընկերության խորհրդին՝ 34 միլիոն 752 հազ 900 դրամ, հեռուստատեսային և ռադիոծառայություններին՝ 443 միլին 614 հազ դրամ։ Խորհրդի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին կադրային քաղաքականությանը, մանկական և ժամանցային նախագծերի ընդլայնմանը, նոր իրողություններից բխող հաղորդումների գործարկմանը և այլն։

«Ազատ Արցախ» թերթի պահպանման ծախսերը, խմբագիր Նորեկ Գասպարյանի խոսքով, 2022թ.-ին 2021թ համեմատ փոփոխության չեն ենթարկվի, չհաշված պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի 20 տոկոս բարձրացմամբ։Ըստ այդմ՝ թերթի պահպանման ծախսերը կկազմեն 106 մլն 503 հազ. 200 դրամ: Թերթի խմբագիրը պարզաբանումներ է տվել թերթի տպաքանակի և հետևորդների նվազման, թերթի անվանակոչման վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին և առաջարկություններին։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել