Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:37 29-11-2021

Մասնագետն անհրաժեշտություն է համարում մինչև 2050թ. Հայաստանի անտառային տարածքների կրկնապատկումը

Լրագրղների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սամվել Թամոյանն խոսել է Հայաստանի անտառային տարածքների կրկնապատկման անհրաժեշտության մասին՝ մանրամասնելով, որ մինչև 2050 թվականը Հայաստանի տարածքում առկա անտառային տարածքների կրկնապատկումը:

Նա շեշտել է հետևյալը․ քանի որ Հայաստանի անտառային տարածքները կազմում են ընդամենը 10-11-%, դրանք էկոլոգիական առումով ոչ մի նախադրյալ չեն ստեղծում լանդշաֆտների և առհասարակ ամբողջ հանրապետության էկոլոգիական վիճակը բարեկարգելու համար: Հետևաբար` անտառային տարածքների կրկնապատկումը պարզապես անհրաժեշտություն է:

«Անտառտնկումը, իհարկե, մեր մարտահրավերն է, որ պետք է կատարենք, բայց երկու շատ կարևոր հարց կա՝ որտե՞ղ ենք տնկելու անտառը և ի՞նչ տնկանյութ ենք օգտագործելու: Եթե մոտավորապես այսօրվա անտառային մակերեսների չափ մակերես հատկացնենք նորից անտառային տարածքի, հանրապետության գյուղատնտեսությունը լրջորեն կտուժի, մենք այդքան տարածքներ չունենք, իսկ չտնկել էլ պարզապես չենք կարող, մեր լանդշաֆտները պահպանելու համար այն խիստ անհրաժեշտ է: Հետևաբար, տնկումը պետք է իրականացվի հենց գյուղատնտեսական օգտագործման միջավայրում՝ ագրոլանդշաֆտում, և դա պետք է անել պարզապես չօգտագործվող, այլ նպատակի համար ոչ պիտանի՝ քարակույտերով և աղբով պատված տարածքներում, որոնք մեր հանրապետությունում շատ են: Մեր պատկերացմամբ՝ հենց սրանք էլ պետք է լինեն մեր անտառային զանգվածի ապագա տարածքները»,- ասել է Թամոյանը:

Անդրադառնալով տնկանյութերի հարցին՝ Սամվել Թամոյանն ասաց, թե այն հաշվարկը, որ արվել է մեկ տարվա համար՝ 10 միլիոն տնկանյութ, բավականին քիչ քանակ է. ըստ իրենց հաշվարկների՝ տարվա կտրվածքով տնկանյութերի թիվը պետք է հասցնել մինչև 40 միլիոնի: Դրսից ներկրելը նպատակահարմար չէ ոչ մի առումով, ո՛չ էկոլոգիապես, ո՛չ ֆինանսապես, հետևաբար պետք է տնկանյութը տեղում ստանանք: Հաշվի առնելուվ կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը բույսի վրա՝ պետք է սկսել տնկիները աճեցնել այնտեղ, որտեղ իրականացվելու է տնկումը: Թամոյանը հատնեց, որ այս առաջարկներին դրական է արձագանքել նաև Շրջակա միջավայրի նախարարությունը:

Նա շատ կարևորեց նաև մեր ազգային ծառատեսակների պահպանման հարցը, քանի որ, դրսի տարբեր տեսակի տնկանյութեր ներկրելով, մենք կամաց-կամաց կկորցնենք ազգային շատ ծառատեսակներ: Պետք է փորձել նոր տեսակները ներկրել, բայց ոչ տեղական տեսակները զանգվածաբար դուրս հանելու հաշվին: