Երևան +22°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:39 29-11-2021

Քաղաքապետարանում աշխատավարձի բարձրացում չի սպասվում

Մենք գրել էինք, որ Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 30-ի ավագանու նիստի օրակարգ է բերել համայնքապետարանի մի շարք աշխատողների աշխատավարձի բարձրացման հարցը։ Ըստ քաղաքապետարանի հրապարակած փաստաթղթերի՝ տպավորություն էր ստեղծվում, որ մի շարք պաշտոններում աշխատավարձը եռապատկվում է, որոշների դեպքում՝ հնգապատկվում։ Օրինակ՝ գործերի կառավարման և սպասարկման վարչության առաջատար մասնագետի 3 հաստիք կա, որոնք ամսական ստանում են 289 հազար դրամ, փաստաթուղթը կազմված է այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե քաղաքապետարանը ավագանուն առաջարկում է աշխատավարձը բարձրացնել մինչև 867 հազար դրամ, խմբակցության փորձագետը՝ 306 հազարի փոխարեն 1 մլն 530 հազար դրամ և այլն։ Մենք տեղեկությունը ճշտելու համար զանգահարել էինք քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին, նա հերքել էր տեղեկությունը, սակայն փաստաթղթերը ավելի համոզիչ էին թվացել մեզ, քան Հակոբ Կարապետյանի հերքումը։ Նյութի հրապարակումից հետո Հակոբ Կարապետյանը զանգահարեց՝ այս անգամ մանրամասնելով, որ փաստաթղթի աղյուսակում նշված է կոնկրետ հաստիքում բոլոր աշխատողների ամսական աշխատավարձը միասին վերցված, ոչ թե առաձին, և օրինակ սպասարկման վարչության առաջատար 3 մասնագետներն են միասին ստանում 867 հազար դրամ, այլ ոչ թե մեկը։ Զարմանալի է, թե ինչո՞ւ են պաշտոնական փաստաթղթում մի քանի աշխատողների աշխատավրձը գումարում իրար և ներկայացնում հանրագումարը, երբ հաստիքի դրուքաչափը նշված է, և դրանով իսկ հանրությանը և նաև մեզ՝ լրագրողներիս, գցում թյուրըմբռնման մեջ։

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան