Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:52 29-11-2021

Ճապոնիան փակել է մուտքը բոլոր օտարերկրացիների համար՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման պատճառով

Ճապոնիան նոյեմբերի 30-ից փակել է մուտքը օտարերկրացիների համար՝ կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամի տարածման սպառնալիքի պատճառով։ Այդ մասին լրագրողներին ասել է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

«Նոյեմբերի 30-ից երկիր մուտքի արգելքը կգործի բոլոր պետությունների քաղաքացիների համար։ Սահմանափակումը կգործի մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի պարզել այս շտամի հետ կապված բոլոր անհրաժեշտ տեղեկությունները»,- ասել է Կիսիդան։