copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:36 29-11-2021

Սաակաշվիլիի զինակիցը զգուշացրել է, որ նրան կարող են սպանել վտանգավոր էլեկտրամագնիսական ալիքներով

Գորիի զինվորական հոսպիտալի բակում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիվանդասենյակի պատուհանի մոտ, ավտոմեքենա է կայանված, որը վտանգավոր էլեկտրամագնիսական ալիքներ է ճառագայթում։ Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի զինակից, Գենետիկայի ազգային լաբորատորիայի ղեկավար Գեորգի Չալաձեն։ Նա հիվանդանոցի բակից համապատասխան կադրեր է հրապարակել սոցցանցում։

«Մեր երկրի երրորդ նախագահի պատուհանի մոտ էլեկտրամագնիսական ալիքներ ճառագայթող ավտոմեքենա կա կայանված։ Սա այսպես կոչված «գմբեթային համակարգ» է, որի ճառագայթումը առնվազն 100 մետր շառավղով վտանգ է ներկայացնում շրջապատի համար՝ առաջացնելով ախտահարումներ՝ սկսած լեյկոզից մինչև հոգեկան խանգարումները»,- նշել է նա։

Չալաձեն կոչ է արել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիային և օտարերկրյա դեսպաններին արձագանքել այս տեղեկատվությանը։

«Դա կարող է սպանել մեր երկրի նախագահին և բոլոր նրանց, ովքեր վտանգավոր հեռավորության վրա են գտնվում այդ ավտոմեքենայից, որն այստեղ է հայտնվել Միխեիլ Սաակաշվիլիի Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխման պահից»,- ասել է Չալաձեն։