Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:10 29-11-2021

Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվելուց հետո առաջին անգամ կմասնակցի դատական նիստին

Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցները նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տարել են Թբիլիսիի քաղաքային դատարան, որտեղ կայանալու է 2007թ.-ի նոյեմբերի 7-ի հանրահավաքը ցրելու և «Իմեդի»-ի գրասենյակը ջարդուփշուր անելու գործով դատական նիստը։ Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Քրեակատարողական ծառայությունից հաստատել են, որ Սաակաշվիլին ներկա է լինելու դատավարությանը։

Ոստիկանությունն ամբողջությամբ շրջափակել է դատարանի հարակից տարածքը: Դատարանի մոտ հավաքված Սաակաշվիլիի կողմնակիցներին թույլ չեն տալիս մտնել բակ։