copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:58 29-11-2021

Սա հայ կնոջ ու որդեկորույս մոր պայքար է․ հաղթանակը շատ մոտ է․ Կարին Տոնոյան

«5165» շարժման գրասենյակում տեղի է ունենում հրատապ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվում են շարժման փողոցային պայքարի և բողոքի ակցիաներից դուրս գալու պատճառներն ու հանգամանքները, ինչպես նաև նոր մարտավարությունն ու խնդիրները։

Գործընթացի օրակարգը Կառավարության հրաժարականն է և ազգային համերաշխության ձևավորումը։

Կուսակցության հիմնադիր-անդամ Մենուա Սողոմոնյանը նախ ներկայացրեց «5165» շարժման ծրագիրը՝ նշելով շարժումը սկսելու հիմնավորումները։ «Օրակարգը վերկուսակցական է՝ առաջարկելով քաղաքական այլ ուժերի, ՀԿ-ների և անհատների՝ համախմբվել այս պահանջի շուրջ, քանի որ հարցն ունի ազգային, ռազմավարական մեծ կարևորություն ու հրատապություն։ Մենք հարցը բարձրացրինք անգամ Աժ -ում», - ասաց նա։

Կարին Տոնոյանն էլ նշեց, որ իրենց նպատակը ազգային համախմբումն է։ «Մենք անգամ պատրաստ ենք գնալ տարբեր կուսակցությունների գրասենյակներ բանակցելու, թող իրենցից ոչ ոք չգա։ Սա հայ կնոջ ու որդեկորույս մոր պայքար է։ Հաղթանակը շատ մոտ է»,- ասաց նա։

«5165» շարժման ասուլիսի մանրամասները և տեսանյութը՝ ավելի ուշ։

Ձեզ գուցե հետաքրքրի