Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:25 29-11-2021

Լինդսի Լոհանն «այո» է ասել արաբ ֆինանսիստին

Ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանն առաջին անգամ կամուսնանա: Նա այդ մասին հայտնել է Instagram-ի իր էջում կատարած գրառմամբ։

Հրապարակման մեջ 35-ամյա հայտնին սիրեցյալի հետ երկու ռոմանտիկ լուսանկար է հրապարակել՝ սև-սպիտակ և գունավոր տարբերակներով, որոնք մակագրել է. «Իմ սեր: Իմ կյանքը: Իմ ընտանիք: Իմ ապագա»: Լուսանկարում երևում է նրա հսկայական ադամանդով նշանադրության մատանին։

Ըստ առկա տեղեկությունների, նրա ընտրյալը 34-ամյա արաբ ֆինանսիստ, Դուբայի բնակիչ Բադեր Շամմասն է։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին դերասանուհու և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի միջև սիրավեպի մասին։ Բացի այդ, Լոհանը հարաբերություններ է ունեցել ռուս-բրիտանացի գործարար Եգոր Տարաբասովի հետ։