copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:22 29-11-2021

«Օմիկրոն» շտամը կարող է վարակել կորոնավիրուսով ավելի վաղ հիվանդացած անձանց. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ընդունում է, որ կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամը մեծ հավանականությամբ կարող է վարակել նաև նախկինում արդեն COVID-19-ով հիվանդացած անձանց:

Ընդ որում, ԱՀԿ-ն պարզաբանել է, որ այս պահին նոր մուտացիան մանրազնին ուսումնասիրվում է, և դրա վտանգավորության ու վարակիչ լինելու մասին տվյալները դեռ «սահմանափակ են»։

Ավելի վաղ Համաշխարհային կազմակերպության փորձագետները ձեռնպահ էին մնացել ստույգ պատասխան տալ հարցին, թե արդյոք «օմիկրոն» շտամն ավելի վտանգավոր է, քան «դելտա»-ն։

«Դեռևս պարզ չէ, թե արդյոք B.1.1.529 մուտացիան ավելի փոխանցելի է, հիվանդության ավելի ծանր ընթացք է առաջացնում, և արդյոք դրա ախտանիշները տարբերվում են COVID-19-ի այլ հայտնի տարբերակներից»,- ասվում է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված