copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:09 29-11-2021

Մեծ Բրիտանիան կարանտին է սահմանել երկիր մուտք գործող պատվաստված անձանց համար

Մեծ Բրիտանիայի իշխանությունները նոյեմբերի 30-ից պարտադիր են դարձրել երկիր ժամանումից հետո մեկ օր անց ՊՇՌ թեստ հանձնելը։ Ժամանողները նաև պետք է կարանտին անցնեն մինչև թեստի բացասական պատասխան ստանալը։

Այս մասին ասվում է բրիտանական կառավարության հրապարակած թարմացված ճամփորդական ուղեցույցում։ Նորարարությունները կապված են կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամի տարածման հետ։

Այս պահանջները վերաբերում են նույնիսկ նրանց, ովքեր ամբողջական պատվաստում են ստացել: Անգլիա ժամանելուն պես նրանք պետք է ինքնամեկուսանան և ՊՇՌ թեստ հանձնեն մինչև ժամանման 2-րդ օրվա ավարտը:

Նրանք, ովքեր պատվաստված չեն, պետք է ՊՇՌ թեստ հանձնեն մինչև մեկնելը և երկիր ժամանումից հետո 2-րդ և 8-րդ օրերին՝ պահպանելով կարանտինը։

Ամենից շատ դիտված