Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 11:07 29-11-2021

Ինչպես շեղել շեղված հասարակությանը

Ըստ դավադրապաշտների՝ շաբաթն ավարտվեց երկու «շեղող» լուրերով։ Առաջինը հանրությանը որոշեցին «շեղել» Ալեն Սիմոնյանի 200 հազար դոլարանոց BMW-ի մասին լուրով։ Մարդկանց մի խումբ, որոնց բնակության վայրը, կարծես, Ֆեյսբուքն է, կարծում է, որ Ազգային ժողովի աշխատակազմը հատուկ էր որոշել Նիկոլ Փաշինյանի՝ Սոչի մեկնելուց առաջ ԱԺ նախագահի համար նոր մեքենա գնել, որպեսզի հանրությանը ուշադրությունը դրանով շեղի «հողերը հանձնելու» թեմայից։ Հանրությունն էլ, ինչպես տեսանք, շեղվեց այդ հողի վրա՝ մոռանալով «հողերը հանձնելու» մասին։ Իրականում Սոչիում առանձնապես որևէ «հանձողական բան» չստորագրվեց, քանի որ ինչ պետք է՝ վաղուց արդեն հանձնվել է։ Բայց հանրությունը սպասում էր, որ պետք է Փաշինյանը Սոչիում հող հանձներ, դրա համար ինքնակամ որոշեց, որ պետք է ինքն իրեն շեղի այս թեմայից՝ Ալեն Սիմոնյանի մեքենայի մասին լուրը քննարկելով։ Եթե այդ լուրը չլիներ, երևի կհասնեին Սոչի ու կկանխեին «հողերը հանձնելու» գործընթացը։

Ալեն Սիմոնյանի մեքենան քննարկելուց, մի լավ քշելուց ու վայելելուց հետո անցան երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանեկան զգեստի մասին քննարկումներին։ Գտնվեցին մարդիկ, որոնց, պարզվում է, դուր չէր եկել Սոնայի զգեստը, որը աշխարհի լավագույն դիզայներներից մեկի աշխատանքն էր։ Ալեն Սիմոնյանի համար ձեռք բերվող ճաշակով մեքենայից հետո հիմա էլ համացանցում ակտիվ քննարկում էին Սոնայի «անճաշակ» զգեստը, քանի որ BMW-ն մեր «ավանդապաշտ» և «ճռիկասեր» հասարակության մեջ սիրահարների պակաս երբեք չի ունեցել, փոխարենը հնդկական սերիալներով ճաշակ ձևավորած «կնանիք» շատ չմահավան են հարսանյաց զգեստների հանդեպ։

Ամեն դեպքում, Ֆեյսբուքում ապրողների գումարտակը որոշել էր հիմա էլ իրեն «շեղել» Սոնայի շորի թեմայով։ Հավանաբար դա էլ էր հատուկ արվել, այսինքն՝ Սոնան հատուկ էր այդ շորը այդ տեսքով՝ ոմանց ճաշակին ու քիմքին չբռնող ձևով կարել տվել, որ հողերը հանձնելուն դեմ մեր հայրենասեր հանրությանը շեղեր «հողերը հանձնելու» թեմայից։

Վաղն էլ երևի կքննարկեն, որ Սոնան «համագործակցում է» այս իշխանությունների հետ՝ հանրությանը շեղելու գործում։ Խեղճ Սոնա։ Երջանկություն մաղթենք նրան հոգեկան շեղումներով իր դժբախտ գոյությունը քարշ տվող մեր հասարակությունում։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել