Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 10:09 29-11-2021

Մխիթարյանի փոխանցման շնորհիվ «Ռոման» հաղթեց «Տորինոյին»

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում երեկ երեկոյան «Ռոման» հյուրընկալել էր «Տորինոյին»:

Առաջին խաղակեսի վերջում անկյունայինը իրացնող Մխիթարյանի փոխանցումից հետո Աբրահամը բացեց հանդիպման հաշիվը: Երկրորդ կեսում հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չգրանցվեց, և մայրաքաղաքային թիմը հաղթեց նվազագույն հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Ռոման» 25 միավորով մրցաշարային աղյուսակում մնաց 5-րդ տեղում։ Առաջատարները 32-ական միավորով «Նապոլին» և «Միլանն» են: