Երևան +13°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:52 29-11-2021

Կանադացի պրոֆեսորը զրկվել է աշխատանքից՝ իր ազգության վերաբերյալ ստի պատճառով

Կանադայում առողջապահության ոլորտի պաշտոնյա Քերի Բուրասային հեռացրել են աշխատանքից, երբ պարզվել է, որ նա կեղծ տվյալներ է ներկայացրել իր ծագման վերաբերյալ՝ նշելով, որ կանադացի մետիս է՝ հատուկ էթնիկ խմբի ներկայացուցիչ, գրում է New York Post-ը։

Նրա տոհմածառի մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տվել, որ նրա նախնիներն իրականում ծագումով Ռուսաստանից, Լեհաստանից և Չեխոսլովակիայից են:

«Երբ ինչ-որ ինքնակոչ խոսում է մետիսերի և այլ բնիկ ժողովուրդների անունից, բացատրում, թե ինչ է նշանակում մետիս լինելը «…» դա շատ տհաճ է, զայրացուցիչ և վնասակար»,- հայտարարել է մետիսների ներկայացուցիչ Ջանեթ Սմայլին: