copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:51 19-10-2021

Նյու Յորքում ՀԴԲ աշխատակիցները փակել են Դերիպասկայի հարազատներին պատկանող տների փողոցը

Ոստիկանները փակել են Նյու Յորքի այն փողոցը, որտեղ կարող են տեղակայվել ռուս գործարար Օլեգ Դերիպասկայի հարազատներին պատկանող տները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ոստիկաններն ու ՀԴԲ աշխատակիցները հերթապահում են փողոցում, սակայն նրանք նախընտրում են չպատասխանել լրագրողների հարցերին: Միաժամանակ ԶԼՄ-ները հայտնում են, որ մի մեծ ֆուրգոն դուրս է եկել փողոցի շրջափակված տարածքից, որով կարող էին ինչ-որ բան հանել:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱՄՆ-ում մի շարք խուզարկություններ են տեղի ունեցել Վաշինգտոնի և Նյու Յորքի տներում, որոնք համարվում են Օլեգ Դերիպասկայի հարազատների սեփականություն: Խուզարկությունների պատճառները չեն բացահայտվում, իսկ ԱՄՆ արդարադատության նախարարությունը և ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն չեն մեկնաբանում կատարվածը: