copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:59 19-10-2021

Բա խի՞ «Սերժի վախտ» Եռաբլուր չէիք գնում․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես և կանխատեսել էի պատերազմի ժամանակ, պարտված Հայաստանն առանց Արցախի վերածվել է ազգային դիմագծից զուրկ, հայախոս մարդկանց բնակչությամբ (դեռևս), դրոշ ու օրհներգ ունեցող տարածքի, ավելի ճիշտ՝ տարածաշրջանային ավտոկայանի։ Եվ հերթական անգամ, ինչպես 20-րդ դարասկզբին, դա տեղի է ունեցել հայկական էլիտայի թերահաշվարկների արդյունքում առաջ եկած հակահայկական կայսերական կոնսենսուսի հետևանքով։ Հիմա արդեն Ռուսաստանն էլ 1 մլրդ դոլարի ներդրում կանի, ԱՄՆ դեսպանն էլ Եռաբլուր կգնա, կոմպրադորներն էլ արյան հաշվին կհարստանան թուրքական փողերով։

Մնում է մի վերջին հռետորական հարց ԱՄՆ դեսպանին՝ բա խի՞ «Սերժի վախտ» Եռաբլուր չէիք գնում»։