Երևան +11°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:41 15-10-2021

Հոկտեմբերի 16-ին Գերմանիայի կանցլերը կմեկնի Թուրքիա

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հոկտեմբերի 16-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այց է կատարելու Թուրքիա: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչությունը՝ նշելով, որ Գերմանիայի կանցլերը Թուրքիա է ժամանելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում վերանայելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները և քննարկելու են համագործակցությունն ընդլայնելու համար իրականացվելիք քայլերը:

Հանդիպման ներառված են լինելու նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներին՝ մասնավորապես Լիբիային, Սիրիային և Աֆղանստանին վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի