copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:07 15-10-2021

Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի

Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը: Այդ մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

«Դատարանը մերժեց մեր բողոքը: Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվեց օրինական ուժի մեջ»,- ասաց պաշտպանը և հավելեց․

«Պաշտպանական կողմը դեռ որոշման օրինակը չի ստացել, ծանոթ չէ բովանդակությանը, սակայն, հաշվի առնելով այն փաստարկները, որոնք ներկայացվել էին իրենց բողոքի մեջ, համոզված եմ, որ դա պետք է բավարարվեր»:

Պաշտպանական կողմը պատրաստվում է այդ որոշումը ստանալուց հետո պարտադիր կարգով դա բողոքարկել: