copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:44 15-10-2021

Թուրքիան Եթովպիային կվաճառի իր մարտական դրոնները՝ տարածաշրջանային հակամարտության ֆոնին

Թուրքիան համաձայնագիր է ստորագրել Եթովպիային հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ, ինչը կարող է լարվածության հանգեցնել Եգիպտոսի հետ, քանի որ Կահիրեն և Ադիս Աբեբան ներկայումս գտնվում են տևական «հակամարտության» վիճակում՝ «Մեծ Վերածննդի» ամբարտակի պատճառով: Այս մասին գրում է Reuters-ը:

Սուդանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել հավաքվել և քննարկել «Մեծ Վերածննդի» ամբարտակի շուրջ իրավիճակը, որը Եթովպիան կառուցում է Կապույտ Նեղոս գետի վրա, և որը կարող է դառնալ պատերազմի կատալիզատոր Եթովպիայի, Սուդանի և Եգիպտոսի մասնակցությամբ:

Եթովպիան, լիովին անտեսելով Եգիպտոսի կենսական շահերը, 2020 թվականին սկսել է լցնել «Հիդասե» ՀԷԿ-ի ջրամբարը: